Ռումինիայի կառավարությունը չեղարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ համաներման մասին որոշումներից, որոնք հանգեցրել են ամբողջ երկրում զանգվածային ցույցերի:

Digi24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Սորինա Դրինդյանուի հայտարարությունից հետո, որը նշել է, որ չի ցանկանում պառակտել ռումինացի հասարակությանը:

Ռումինացիները մտավախություն ունեն, որ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների արդյունքում ազատության մեջ կհայտնվեն կոռումպացված քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ մի շարք վտանգավոր հանցագործներ: