«Ազգային համաձայնություն» կուսակցությունը (նախագահ Արամ Հարությունյան) միանում է «Ծառուկյան դաշինքին»։ Այս առնչությամբ «Ազգային համաձայնություն» կուսակցության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որը ֆեյսբույան իր էջում տեղադրել է կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ասվում է.
«Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով.՛
«Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձեւաչափը առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Տարբեր տեսակետների շուրջ ծավալված քննարկման արդյունքում քաղաքական խորհրդի անդամների մեծամասնությամբ որոշում ընդունվեց միանալ «Ծառուկյան դաշինքին»:
Նշենք, որ այս պահի դրությամբ, «Ծառուկյան դաշինքին» անդամակցելու են ԲՀԿ-ն, Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), «Հայոց համազգային շարժում»-ը (ՀՀՇ) եւ «Միասնություն» համազգային շարժումը։ Մոտ օրերս այդ ուժերը դաշինքի վերաբերյալ հուշագիր կստորագրեն։



























