Աֆղանստանում ձյան առատ տեղումների հետեւանքով զոհերի թիվն ավելանում է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Վերջին տվյալներով՝ 54 մարդ է զոհվել:
«Ներկայում 22 նահանգներում ձնահոսքի եւ սառնամանիքի հետեւանքով 54 մարդ է զոհվել, 52-ը՝ տուժել»,- հայտնել է Աֆղանստանի տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերի նախարարության ներկայացուցիչ Օմար Մոհամմադին:
Եղանակային վատ պայմանների հետեւանքով 168 տուն է փլուզվել, 340 գլուխ անասուն է սատկել: Ամենամեծ վնասը կրել են Բադահշան եւ Փարվան նահանգները: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ առայժմ չի հաջողվում հասնել առավել շատ տուժած շրջաններ:


























