ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը կկապի այն հանգամանքի հետ, թե այդ երկիրն ինչպես իրեն կպահի միջազգային թատերաբեմում, մասնավորապես՝ Ուկրաինայում: АВС հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հաղորդավարը հետաքրքրվել է, «արդյո՞ք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ այդ երկիրը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը»: «Այդ հարցի պատասխանը կստանանք առաջիկա ամիսներին: Այդ ամենը կախված կլինի այն հանգամանքից, փոփոխություններ կտեսնե՞նք Ռուսաստանի պահվածքում, թե՞ ոչ»,- ասել է Փենսը:

Միաժամանակ, նա նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերում աշխատելու հնարավորության մասին, այդ թվում՝ ծայրահեղական իսլամական ահաբեկչության, մասնավորապես՝ ԻՊ-ի դեմ պայքարում: