ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ,  բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։

Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում  եւ Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: