Ռուսաստան Porsche ընկերության ավտոմեքենաները ներկրող «Պորշե Ռուսլանդը» հայտարարել է մեկ Porsche 918 Spyder սպորտքար հետ կանչելու մասին, հաղորդել է Ռոսստանդարը։
«Porsche 918 Spyder ավտոմեքենայի վրա տեղադրվել է Porsch–ի որակի բարձր չափանիշներին չհամապատսխանող առջեւի փոխհաղորդակ, ինչը կարող է դետալի անսարքություն եւ ավտոարշավի մայրուղիների վրա լուրջ խնդիրներ առաջացնել», – ասված է գերատեսչության տարածած խաղորդագրության մեջ։
Փոխհաղորդակը ագրեգատների և մեխանիզմների ամբողջությունն է, որի օգնությամբ շարժիչի կողմից գեներացված պտտող պահը հասնում է առաջատար անիվներին:
Porsche 918 Spyder Ռուսաստանում ներկայացվել էր 2014 թվականի օգոստոսին՝ Մոսկվայի ավտոսալոնի շրջանակներում։ Այն ժամանակ մեքենայի հայտարարված գինը 47,2 միլիոն ռուբլի էր (շուրջ 1 միլիոն եվրո), այժմ բացառիկ սպորտքարն արդեն գնահատվում է 86 միլիոն ռուբլի։




























