Չնայած իր կնոջ աշխատաքի տեղավորման շուրջ սկանդալին, Ֆրանսիայի  պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը շարունակելու է երկրի նախագահի պաշտոնի համար պայքարը։ Ֆիյոնը նշել է, թե ոչ մի հակաօրինական քայլ չի կատարել, ինչը եւ կապացուցի համացանցում իր եկամուտների մասին տեղեկությունները հրապարակելով, հաղորդում է DW–ն։

Փետրվարի 6-ի երեկոյան Ֆիյոնը պաշտոնապես կազդարարի իր քարոզարշավի մեկնարկը։ «Ես միակ թեկնածուն եմ, որը կարող է հասնել ազգային վերականգնմանը», – հայտարարել է նա։

Միաժամանակ նախագահի թեկնածուն ներողություն է խնդրել՝  կնոջը աշխատանքի վերցնելու համար, եւ հավելել, թե այլեւ չի համարում բարեկամներին աշխատանքի տեղավորելը ընդունելի երեւույթ։ «Ոս ներողություն եմ խնդրում Ֆրանսիայի ժողովրդի», – ասել է Ֆրանսու Ֆիյոնը՝ պնդելով, թե իր տիկինը իրոք աշխատել է, այլ ոչ թե զուտ ձեւակերպված է եղել աշխատավարձ ստանալու համար։