Իտալացի Ստեֆանո Բրիցցին, որը Անգլիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման իր զուգընկերոջը սպանելու ու նրա անդամահատված մարմինը քիմիական նյութով լցված թասի մեջ լուծելու փորձի համար, մահացել է բանտախցում, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Արդարադատության նախարարությունը հաստատել է 51-ամյա դատապարտյալի մահը։ Բրիցցիի մահվան պատճառը դեռ չեն հայտնում։

Բրիցցին, որը Լոնդոնի հարավում էր բնակվում, մեղադրվել է իր գեյ- զուգընկերոջ՝ 59-ամյա ոստիկան Գորդոն Սեմփլի սպանության ու անդամահատության մեջ։ Նրա մարմինը գտել էին Բրիցցիի բնակարանում, երբ հարեւանները գանգատվել են գարշահոտից։

Դատապարտյալը ընդունել էր իր մեղավորությունը։ Զուգընկերները ծանոթացել էին գեյերի համար նախատեսված բջջային հավելվածի օգնությամբ։ Սեքսով զբաղվելուց առաջ երկուսն էլ թմրադեղեր էին գործածել, նաեւ ԲԴՍՄ տարրերի ու էրոտիկ ասֆիկսիայի տարրեր գործածել։ Սեքսուալ խաղերի ժամանակ ոստիկան Սեմփլը մահացել է։

Դատապարտյալը փորձում էր դատարանին համոզել, որ իր զուգընկերը պատահաբար է մահացել, բայց ատենակալները նրան չէին հավատացել։

Դեպքից մի քանի օր հետո Բրիցցին խանութից պլաստիկ թաս, տարբեր մաքրող նյութեր էր գնել, անդամահատել ոստիկանի մարմինը, բայց այդպես էլ չէր կարողացել ազատվել դրանից։

Ընդ որում Բրիցցին հերքել է այն մեղադրանքը, ըստ որի ինքը փորձել է Սեմփլի մարմնի մի մասը ուտելիքի մեջ գործածել։ Քննիչները հայտնում են, որ խոհանոցում էին հայտնաբերել ոստիկանի կոնքի մի մասը, որի վրա Բրիցցիի ատամների հետքերն էին։

Իսկ Բրիցցիի ազգականները դատարանում նրան բնութագրել էին որպես քաղաքավարի ու հոգատար մարդ, որը շատ է սիրում իր ընտանիքը։