«Համերաշխություն» ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեխ Վալենսան հերքել է կոմունիստական Լեհաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու վերաբերյալ մեղադրանքները։ «Չեմ համագործակցել, սակայն ունեցել եմ պայքարի իմ մեթոդները», – ըստ «Լեհաստանի ձայնի», հայտարարել է Վալենսան։

Լեհաստանի նախկին նախագահը մեկնաբանել է Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի փորձագետների ուսումասիրության արդյունքները, որոնք վկայում են, թե Վալենսան եղել է հատուկ ծառայությունների իրազեկիչը եւ դրա համար Վալենսան նշել է, թե չի պատրաստվում արդարանալ, ինչպես նաեւ հանդիպել փորձագետների հետ։ «Հրապարակված ոչ մի փաստաթուղթ ես չեմ գրել։ Իհարկե, հնարավոր է, որ դրանք ստեղծված լինեն Անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետո իմ բանակցությունների պահին, սակայն ինքս որեւէ փաստաթուղթ չեմ կազմել», – նշել է Լեխ Վալենսան։