Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը զգուշացրել է Եվրամիության անդամ պետություններին երկակի խաղերից։ ԵՄ երկրների կառավարությունները չպետք է Բրյուսելում քվեարկեն այս կամ այն որոշումների օգտին, իսկ հետո քննադատեն դրանք իրենց երկրներում եւ հակազդեն դրանց պետական մակարդակով։ Նման երկակի խաղից շահում են միայն ամբոխահաճո հայտարարությունների սիրահարները, Մաասթրիխթի համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Գաուկը, հաղորդում է DW–ն։

Բացի այդ, Գերմանիայի նախագահը հորդորել է Եվրամիության երկրների իշխանություններին ավելի բարձր մակարդակով տեղեկացնել իրենց ազգաբնակչությանը համաեվրոպական մակարդակով ընդունվող որոշումների մասին։ Դա պետք է անել «ակնհայտ եւ հստակ կերպով՝ առանց  ավելորդ ակնկալիքներ  հրահրելու», նշել է Գերմանիայի նախագահը։