Մոսկվացին փորձում է վաճառել բնակարանը այնտեղ գրանցված ու բնակվող մոր հետ միասին, հայտնում է НТВ.-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մոսկվայի բնակիչ Ալեքսանդր Մալիցկին սեփականաշնորհել է բնակարանը, որտեղ ապրում է նրա 80-ամյա մայրը, որից հետո վերցրել է փաստաթղթերը, դեն նետել մոր իրերը, հայտարարություն տվել բնակարանի վաճառքի մասին ու մեկնել արտասահման՝ ապրելու։
«ԲՆակարանը վաճառվում է այնտեղ գրանցված ու ապրող մարդու հետ միասին»,- մեջբերում է ՆՏՎ-ն հայտարարության տեքստը, նշելով, որ բնակարանի գինը շուկայականից կրկնակի ցածր է։ Բնակարանը տեսնելու են եկել տարբեր պոտենցիալ գնորդներ, որոնց մի մասը Նատալյա Մալիցկայային խոստացել է, որ նրան այնտեղից չի վտարի ու նա կշարունակի հանգիստ ապրել այդ տանը։
Կինը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները դատարանում, սակայն երկու անգամ նա արդեն պարտվել է։ Այդուհանդերձ կնոջը հաջողվել է դատավարության ընթացքում։ խուսափել ունեցվածքի կալանքից։ Որդին արդեն մի քանի տարի մոր հետ կապ չի պահպանում, իսկ նրա անունից գործերը նրա ներկայացուցիչն է վարում։




























