Շոտլանդիայի խորհրդարանը խորհրդանշական քվեարկության ընթացքում դեմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Թերեզա Մեյի ծրագրերին, հայտնում է Reuters–ը։
ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը դեմ է քվեարկել։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստարջենը բազմիցս պահանջել է հաշվի առնել Շոտլանդիայի շահերը բրեքսիթի վերաբերյալ գալիք բանակցություններում՝ նշելով, որ Շոտլանդիան պետք է անկախացման մասին նոր հանրաքվե անցկացնելու հնարավորություն ունենա։
Քվեարկությունից առաջ նա նկատել է, որ այդ քվեարկությունը ցույց կտա, թե որքանով է լսելի Շոտլանդիայի ձայնը։ Շոտլանդիայի նախարար Մայքլ Ռասսելի խոսքով, որը ներկայացնում է բրեքսիթի մասին Շոտլանդիայի դիրքորոշումը բրիտանական կառավարության հետ բանակցություններում, վերջինը ոչ մի առաջարկ չի արել, ոչ մի փոխզիջման չի գնացել ու «նույնիսկ չի քննարկել մեր առաջարկները»։




























