Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական հայտարարություն է արել ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի մասին, որով պետք է որոշվի Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու հարցը։
Ի հակակշիռ Վրաստանի կառավարության ջանքերին՝ «հաշտեցման քաղաքականության իրականացման ու օկուպացիայի գծով բաժանված բնակչության միջեւ վստահության ուժեղացման ուղղությամբ, ՌԴ իշխանությունները ձեռնարկում են նոր քայլեր՝ անեքսիան ուժեղացնելու ու օկուպացված տարածքների մեկուսացումն ավելացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանի վարչապետը նաեւ միջազգային գործընկերներին կոչ է արել արձագանքել հանրաքվեի անցկացման որոշմանը «Ռուսաստանի սադրիչ գործողություններին հակազդելու ու ապօրինի անեքսիային ուղղված գործողությունները կանխելու նպատակով»։




























