Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր դուստր Իվանկային այն բանից հետո, երբ Nordstrom մանրածախ առեւտրի ցանցը հրաժարվել է նրա բրենդի արտադրանքից։

«Nordstrom–ը շատ անարդար է վարվել իմ դուստ Իվանկայի հետ։ Նա հոյակապ մարդ է, միշտ դրդում է ինձ ճիշտ բաներ անել։ Դա սարսափելի է», – գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nordstrom ռիթեյլերը հրաժարվել է ձեռք բերել Ivanka Trump բրենդի արտադրանքը՝ հիմնավորելով դա վաճառքների ծավալների ցուցանիշներով։