Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է մինչեւ մարտի 15–ը երկարացնել շորթման համար մեղադրվող «օրենքով գող», Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի Զախարի Կալաշովի կալանքի ժամկետը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Դատարանը չի բավարարել Կալաշովի փաստաբանի բողոքը եւ անփոփոխ թողել շրջանային դատարանի վճիռը», – հայտնել են դատարանից։ Բացի այդ, դատարանը օրինական է համարել Կալաշովի ենթադրյալ 4 մեղսակիցների նկատմամբ կալանքի երկարաձգումը։




























