Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը ծանր է ընթացել։ Այս մասին հաղորդում է Politico–ն՝ վկայակոչելով հունվարի 28–ին կայացած հեռախոսազրույցի մանրամասներին ծանոթ ֆրանսիացի պաշտոնյային։

Նրա խոսքով, զրույցի ընթացքում Թրամփը շատ ժամանակ է ծախսել վերամբարձ արտահայտությունների վրա, թե ինչպես են Չինաստանը եւ ՆԱՏՕ–ի նման կազմակերպությունները «օգտագործում» Միացյալ Նահանգները, մինչդեռ Օլանդի խոսքը վերաբերում էր «Իսլամական պետության» դեմ պայքարի արդիական խնդիրներին։

Թրամփը, ըստ աղբյուրի, նաեւ ասել է, թե Ֆրնասիան կարող է շարունակել պաշտպանել ՆԱՏՕ–ին, սակայն ԱՄՆ–ը «հետ է ուզում իր փողերը», եւ ընդհանրապես, Թրամփը, կարծես, «տարված է միայն փոխերով»։ «Դա ծանր զրույց էր, քանի որ Թրամփը խոսում էր նույն ոճով, ինչ նախընտրական պայքարի հանրային ելույթներում։ Նման կերպ պետության ղեկավարները իրար հետ չեն զրուցում։ Նա խոսում էր կարգախոսներով», – նշել է Politico–ի աղբյուրը։