Սոմալիում երկրի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Մոհամե Աբդուլահի Մոհամեդը։ Ընտրությունների երկրորդ փուլում նա հաղթել է իր մրցակից Հասան Շեյխ Մոհամուդին, հաղորդում է BBC–ին։
Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանի պատգամավորները։ Նրանք քվեարկում էին Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի անգարում, քանի որ մնացած բոլոր վայրերը Սոմալիի մայրաքաղաքում չափազանց վտանգավոր են։
Սոմալիի նոր նախագահը ունի երկքաղաքացիություն՝ նաեւ ԱՄՆ–ի անձնագիր ունի։ Քվեարկությունից հետո փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ՝ նշելու նոր նախագահի ընտրությունները։
Քվեարկության ընթացքում օդանավակայանի վրա հայտարարվել է ոչ թռիչքայի գոտի, տարածքը հսկել են հատուկ ուժերը։ Երկրի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ նոր նախագահի ընտրությունները կարող են փորձել խանգարել «Աշ–Շաբաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները։




























