Գերմանիայի Դաշնային բանկը պտադիր ավարտին հասցնել արտերկրից ոսկու պահուստների վերադարձը մինչեւ տարեվերջ։ Անցած տարի Գերմանիա էին վերադարձվել Նյու Յորքում պահվող ոսկու պահուստները, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է վերադարձնել ոսկու պետական պահուստները Փարիզից, հաղորդում է DW–ն։
Դաշնային բանկը դեռեւս 2013 թվականին հայտարարել էր, որ մինչեւ 2020 թվականը ոսկու ընդհանուր պաշարների կեսը, որը պահվում է Նյու Յորքում, Փարիզում եւ Լոնդոնում, վերադարձվելու է Գերմանիա՝ Մայնի Ֆրանկֆուրտի պահեստարան։
Գերմանիան ոսկու պաշարների ցուցանիշով աշխարհում երկրորդ է՝ Միացյալ Նահանգներից հետո։ Բունդեսբանկի ոսկու պաշարը կազմում են 3400 տոննա, ինչը անցած տարեվերջին գնահատվում էր 119,3 միլիարդ եվրո։ Այդ ծավալից 1600 տոննա կամ ընդհանուր պաշարների 47,9 տոկոսը արդեն Մայնի Ֆրանկֆուրտում է, Նյու Յորքում պահվում է 1200 տոննա ոսկի կամ 36,6, Լոնդոնում՝ 432 տոննա կամ ոսկու պաշարների 2,7 տոկոսը։ Ոսկու մնացած 91 տոննան Փարիզից կբերադարձվեն այս տարվա ընթացքում՝ այդպիսով ավարտելով Գերմանիայի ոսկու պաշարների վերաբաշխումը։




























