Միացյալ Նահանգները պետք է վերանայի Պակիստանի հետ իր հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ–ի զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոն Նիքոլսոնը, հաղորդում է Reuters–ը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պետք է «համակողմանի վերանայման» ենթարկի Պակիստանի հետ իր հարաբերությունները՝ «Թալիբան» ահաբեկչական շարժմանը Իլսամաբադի կողմից ցուցաբերվող աջակցության պատճառով։
Նշվում է, որ վերջին տարիներին Միացյալ Նագանգները զգալիորեն կրճատել է Պակիստանին ցուցաբերվող ռազմական եւ տնտեսական օգնությունը։




























