Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել 3 հրամանագիր,  որոնք ուղղված են «Ամերիկայի անվտանգության վերականգմանը։ Այս մասին Թրամփը ասել է լրագրողներին, հաղորդում է Politico–ն։

«Հանցագործությունների աճի դեպքում մեզ կսպառնա մահացու տեռորի ռիսկը։ Ես մտադիր եմ ստորագրել 3 հրամանագիր, որոնք կվերականգնեն Ամերիկայի անվտանգությունը», – ասել է նա։

Նրա խոսքով, հրամանագրերից մեկի թիրախը դառնալու են հանցավոր խմբավորումները ուղղված, մյուսը ուղղված է բռնարարքների կրճատմանը, իսկ երրորդը՝ իրավապահ մարմինների դեմ հարցագործությունները կանխելուն։ «Սկսվում է արդարադատության նոր ժամանակաշրջան, եւ այն սկվում է հենց հիմա», – հայտարարել է Թրամփը։