Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ առաջին հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ–ի եւ ՌԴ–ի միջեւ գործող ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին համաձայնագրի դեմ է արտահայտվել։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին տեղյալ միանգամից 3 աղբյուր։
Երբ Պուտինը բարձրացրել էԱՄՆ–ի եւ ՌԴ–ի միջեւ 2010 թվականին ստորագրված համաձայնագրի երկարաձգման հարցը, Թրամփը դադար է վերցրել եւ փորձել է ճշտել օգնականներից՝ ինչ համաձայնագրի մասին է խոսքը։ Ինչից հետո նշել է, թե դա Օբամայի վարչախմբի հերթական «վատ գործարքն է», որը ավելի շատ Ռուսաստանի շահերից է բխում։ Բացի այդ, Թրամփը պատմել է Պուտինին իր աճող հեղինակության մասին։
Reuters–ը շեշտում է, որ երկու նախագահների հեռախոսազրույցի մասին Սպիտակ տակ հաղորդագրության մեջ չի նշվել, թե կողմերը քննարկել են տվյալ համաձայնագիրը։
Մինչեւ 2018 թվականի փետրվար գործող պայմանագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է կրճատեն միջուկային մարտական գլխիկների ընդհանուր թիվը՝ հասցնելով 1550 միավորի, որից միայն 800-ը կարող է գտնվել գործածության մեջ:




























