«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վստահեցնում է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է, սակայն ոչ թե զուգարանի մոտ, այլ առանձին սենյակում։ Այս մասին նա պատմել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։

«Գիտեք, ուղղակի ափսոսում եմ։ Ուզում եմ Ուկրաինան մեծ երկիր տեսնել, Ուկրաինայի քաղաքական գործիչներին՝ արժանապատիվ։ Չեմ ցանկանում, որպեսզի նման կեղծ աղբը վնասի մեր երկրի հեղինակությանը։ Անկասկած, սա կեղծիք է եւ դա անհնար է։ Եթե դա հնարավոր լիներ, կարծում եմ, ամբողջ աշխահը այսօր կփորձեր որսալ ԱՄՆ–ի նախագահին զուգարանի մոտ։ Ես ցավ եմ ապրում այս ամենից։ Հանդիպումը լիովին արժանապատիվ, ծրագրված ձեւով ընթացավ, դա աառանձին սենյակ էր, որտեղ կայանում էին ԱՄՆ–ի ազգային աղոթքի նախաճաշի միջոցառումները», – հայտարարել է Տիմոշենկոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ փետրվարի 2–ին Վաշինգտոնում կայացած ազգային աղոթքի նախաճաշի շրջանակներում։ «ВВС Ուկրաինայի» աղբյուրները հաղորդել են, թե հանդիպումը կարճ է տվել, Թրամփը միայն ասել է, թե «միայնակ չի թողնի Ուկրաինային»  Տիմոշենկոն, իբր, սպասել է Թրամփին զուգարանի մոտ, այնուհետեւ նրանց ուղեկցել են մի փոքրիկ գրասնեյակ։