ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը եւ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում եւ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Վայոց ձորի մարզի Վայք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:




























