Փետրվարի 9-ին, ժամը 21:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արզնիի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 22-րդ կմ-ին Lada 21-099 մակնիշի 34 FU 073 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Ռ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել: