Փետրվարի 9-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է փետրվարի 8-ին, ժամը 20.00-ին, Երեւան քաղաքի Աբովյան եւ Հերացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցած ավտովթարի հետեւանքով:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 20.55-ին, արծաթագույն «Մերսեդես» անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: