Սկզբից եւեթ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքում եղել է տարբեր գաղափարախոսությունների խնդիրը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով, սկզբից եւեթ ասվում էր, որ քաղաքական ուժերը շատ տարբեր են։ «Չնայած շատ տարբեր ուժեր, որոնց ղեկավարում են Պարույր Հայրիկյանը (ԱԻՄ) ու Արամ Սարգսյանը (ՀԴԿ), հայտնել են ստեղծվող դաշինքից դուրս գալու կամ էլ դրա հավանականության մասին»,- նշել է Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնել է, որ իր կուսակցությունը որոշել է դուրս գալ Օսկանյան- Օհանյան- Դալլաքյան ձ եւավորվող դաշինքից։ Մինչ այդ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր հայտնել, որ իր կուսակցությունը հավանաբար դուրս կգա այդ նույն ստեղծվող դաշինքից։