Փետրվարի 10-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Ս.) եւ «Урал» մակնիշների (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Տ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1993 թ. ծնված Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: