Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «նողկալի» է անվանել ներգաղթի վերաբերյալ իր հրամանագրի կասեցումը հաստատող վերաքննիչ դատարանի որոշումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը հինգշաբթի ուժի մեջ էր թողել Սիեթլի դաշնային դատարանի որոշումը՝ կասեցնել մահմեդական 7 երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելող հրամանագիրը։
«Նողկալի որոշում», – գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։
Նա նաեւ հղում է տեղադրել է Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող Բենջամին Ուիթսի հոդվածին, որի կարծիքով դատարանը չափազանց ընդհանրական մեկնաբանություն է տվել նախագահի իշխանությունը սահմանափակող սահմանադրական նորմին։




























