ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջեւան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում եւ Արարատի մարզում առկա է մառախուղ:
Տավուշի եւ Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի Ապարան, Արագած քաղաքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:




























