ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրու, Մարտունու եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր  ավտոճանապարհները բաց են: