Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի անվտանգության ծառայությունն ուժեղացվել է, այն ներառվել է Վրաստանի պետական պահպանության ծառայությունում: Տեղեկությունը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Սոսո Օհանաշվիլին:
Ըստ «Գրուզիա Online»-ի՝ նա նաեւ մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի գլխավոր դատախազություն է կանչվել՝ հարցաքննության: Նա չի հերքել փաստը, բայց նշել է, որ չի կարող խոսել իրեն տրված հարցերի մասին:
«Հիմա ես Բեռլինում եմ, շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, այս փուլում որեւէ այլ տեղեկություն չեմ կարող տալ»,- հայտարարել է Սոսո Օհանաշվիլին:
Ինչ վերաբերում է Իլյա 2-րդի առողջական վիճակին. պատրիարքին բուժող բժշկի տեղեկացմամբ՝ վրաց հոգեւոր առաջնորդին վիրահատության են պատրաստում, նրա վիճակը ներկայում բավարար է:




























