Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է Պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավարի՝ հայր Գեորգի Մամալաձեի ձերբակալման լուրը։ Այս մասին Չուբինիձեն լրագրողներին հայտնել է Գերմանիայում, որտեղ անձամբ է գտնվում՝ պատրիարքի անվտանգության պահպանության նպատակով, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը։

«Այս գործի վերաբերյալ այլ մանրամասների մասին չեմ կարող խոսել եւ ավելի լավ է, եթե համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ անեն»,-ասել է Չուբինիձեն։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հայր Գեորգի Մամալաձեի ձերբակալության վերաբերյալ տեղեկությունը տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Վերջինս  ցանկացել է Գերմանիա մեկնել, որտեղ բուժվում է Վրաստանի Կաթողիկոս պատրիարքը։ Գործը քննվում է  «գաղտնի» մակագրությամբ։ Խոսքը պատրիարքի հնարավոր թունավորման մասին է։