Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդ չի հավատում, որ ինչ-որ մեկը ցանկացել է թունավորել իրեն: Ըստ «Գրուզիա Online»-ի՝ այս մասին հայտնել է Բեռլինի կլինիկայում գտնվող հայր Նիկոլոզը, որտեղ վիրահատել են վրաց պատրիարքին:

«Ես արտահայտում եմ իմ եւ պատրիարքի կարծիքը: Չեմ հավատում, որ Վրաստանում գոյություն ունի մեկը, ով կարող էր նման մտքեր ունենալ: Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել: Պատրիարքը նույնպես չի հավատում դրան: Նման բան ես միայն գրքերում եմ կարդացել»,- լրագրողներին ասել է հայր Նիկոլոզը:

Գերմանիայում վրաց պատրիարքին վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել, պատրիարքն իրեն լավ է զգում:

Ավելի վաղ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդել էր Իլյա 2-րդ թունավորելու հնարավոր փորձի մասին: