Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար Գեորգի Մամալաձեին մեղադրում են բարձր դասի հոգեւորականի սպանության նախապատրաստման մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, փոխանցում է «Sputnik-Գրուզիա»-ն:
«Քննությամբ պարզվել է, որ հայր Գեորգին հայտարարության հեղինակին խնդրել է կարճ ժամանակում թունավոր նյութ՝ ցիանիդ հայթայթել, որի դիմաց պատրաստ էր վճարել, իսկ ցուցաբերած օգնության համար, իր հերթին, խոստացել է ապագայում անհամաչափ շահույթ: Պարզվել է, որ Մամալաձեն պատրաստվում էր Գերմանիա մեկնել, որտեղ պատրիարքը բուժվում է եւ շրջապատված է իրեն ուղեցկող մարդկանցով, եւ նրան անհրաժեշտ էր թույնը մինչեւ մեկնելը ձեռք բերել»,- ասել է Շոթաձեն:
Քննությունն սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել է երկրի գլխավոր դատախազություն եւ նշել, որ իրեն ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ գտնել:




























