ՕՊԵԿ (նավթ արտահանող երկրների կազմակերպությունը) 35 հազար բարելով ավելացրել է 2017 թվականի համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի վերաբերյալ կանխատեսումը՝ հասցնելով այն օրական 95,8 բարել։ Փորձագետները կանխատեսման համար հիմք են ծառայել տնտեսության գլոբալ աճը, եղանակի աանկումն ու Միացյալ Նագանգներում, Եվրոպայում, Չինաստանում եւ Հնդկատանում մեքենայի գների կտրուկ աճը։ Այս մասին ասված է նավթի շուկայում իրավիճակի վերաբերյալ ՕՊԵԿ–ի հրապարակած ամենամսյա վերջին զեկույցում, հաղորդում է DW–ն։
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ կազմակերպության անդամ երկրները հաջողությամբ իրականացրել են հունվարին նաթվի արտահանման կրճատման իրենց ծրագրերը։ Այսպես, հունվարին ՕՊԵԿ–ի 13 անդամները արդյունահանել են օրական 32,1 միլիոն բարել՝ սահմանված 32,5 միլիոն բարելի փոխարեն։
Միեւնույն ժամանակ, ՕՊԵԿ–ի երկրները հայտարարել են, որ Միացյալ Նահանգներում նավթի արդյունահանման վերսկսումը դանդաղեցնում է նավթի միջազգային գների վերականգնումը եւ խոչընդոտում մյուս երկրների ջանքերը այս ուղղությամբ։ Այսպես, հունվարին նավթի գները աճել են 73 ցենտով եւ կազմել 52,42 դոլար, մինչդեռ կարող է ավելի բարձր լինել։



























