Առվազն 30 մարդ է զոհվել Թայվանում ավտոբուսի վթարից, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Նշվում է, որ 44 զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ բարձր արագության տակ շուռ եկել ոլորանի վրա։
Ավտոբուսի 17 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տվել, ծանր վիճակում գտնվող 15 ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց, եւս 12–ը արգելափակված են ավտոբուսի մեջ։


























