Ֆրանսիայում 97–տարեկան հասակում մահացել է «Նորմանդիա–Նեման» լեգենդար ավիագնդի վերջին օդաչու Գաել Տաբյուրեն, հաղորդում է Ouest-France պարբերականը։
Գաել Տաբյուրեն 18 տարեկանում հավաքագրվել էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր, իկս Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի Ֆրանսիայի կրած պարտությունից հետո միացել արեւելյան ճակատում Գերմանիայի դեմ կռվող «Նորմանդիա–Նեման» լեգենդար ավիագնդին։ Պատերազմի ընթացքում նա կործանել էր թշնամու 6 ինքնաթիռ։ Գաել Տաբյուրենի մահից հետո«Նորմանդիա–Նեման» ավիագնդի վերջին ներկայացուցիչն է մնում մեխանիկ Անդրե Պեյրոնին։
Ֆրանսիացի օդաչուներից կազմված «Նորմանդիա–Նեման» առանձին կործանիչ ավիացիոն գունդը մարտնչում էր Կարմիր բանակի կողմից 1943-45 թվականներին։



























