ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը եւ Տավուշի մարզի ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում, Լոռու մարզում, բացի Վանաձոր քաղաքից, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում թույլ մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը եւ Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: