Մտահոգված եմ Գլխավոր դատախազության տարածած տեղեկության առիթով, որի համաձայն՝ մահափորձ է ծրագրվել ուղղափառ եկեղեցու բարձրաստճան հոգեւորականի դեմ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով Վրաց Ուղղաթառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի դեմ նախապատրաստվող սպանության փորձի մասին հաղորդագրությունը:
Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի՝ Մարգվելաշվիլին նշել է, որ ելնելով պետության շահերից՝ հետաքննությունն առաջիկայում պետք է պատասխաններ տա մահափորձի ծրագրման հնարավոր մասնակիցների եւ պատվիրատուների մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, կառավարության եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իրավապահներին հաջողվել է կանխել հանցագործությունը, որը կարող էր ապակայունացնել իրավիճակը երկրում:




























