Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -7-9, ցերեկը՝ -1-3 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -5-10,

Կոտայքում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -5-10,

Գեղարքունիքում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -5-10,

Լոռիում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -1-6,

Տավուշում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -1-4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -5-10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -8-11, ցերեկը` -2-4,

Արարատում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-3,

Արմավիրում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -13-18, ցերեկը` -5-10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-3,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -3-5, ցերեկը` -1-4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -13-16, ցերեկը` -4-8,

Արցախում՝ գիշերը` -8-11, ցերեկը՝ -2-5: