Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ Գեորգի Մամալաձեն, որը ձերբակալվել է բարձր դասի հոգեւորականի սպանությունը պատրաստելու կասկածանքով, իր մեղքը չի ընդունում: Այս մասին հայտարարել է Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուշվիլին Մամալաձեի հետ հանդիպելուց հետո, փոխանցում է «Գրուզիա-On-line»-ը:
Նա հայտարարել է, որ Մամալաձեն իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն է համարում եւ նշում է, որ իր մոտ ցիանային կալիում չի եղել:
Օմբուդսմենը նշել է, որ այս գործի հետ կապված շատ հարցեր են առաջանում: Նա քննչական մարմիններին առաջարկել է հանրությանը գործի հետ կապված տեղեկություններ շատ տալ:
Նա կարծում է, որ հայր Գեորգին ձերբակալվել է ընթացակարգերի նորմերի խախտմամբ, նրան թույլ չեն տվել գոնե մեկ զանգ կատարել եւ մեղադրանքի հետ ժամանակին չեն ծանոթացրել: Օմբուդսմենը հայտարարել է, որ Մամալաձեն անվտանգության երաշխիքներ է պահանջում:



























