Անթալիայում տեղի բնակիչը սպանել է իր ռուս կնոջն ու երկու երեխաներին, որից հետո զանգահարել է ոտիկանություն եւ ինքնասպան է եղել։ Ողբերգության պատճառը կենցաղային հողի վրա ծագած կոնֆլիկտն է։

«Մենք հաստատում ենք լրատվամիջոցների տեղեկությունները, որ Անթալիայում սպանվել է Ռուսաստանի քաղաքացի կինը՝ իր երկու երեխաների հետ։ Հանցագործը իքնասպան է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների, հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա»« – հայտնել է Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջները հաղորդել էին, որ Մուամեր Գյունը թունավորել էր իր որդուն եւ դստերը, ինչից հետո պոմպային հրացանից սպանել է ՌԴ քաղաքացի իր կնոջը, ապա զանգահարել ոստիկանություն եւ ինքնասպան եղել։ Ըստ Hurriyet–ի տեղեկությունների, ամուսինների միջեւ տարիքային տարբերություն է եղել՝  60-ամյա Գյունը ռուսաստանցի իր կնոջին 23 տարի մեծ էր։ Զոհված երեխաները 13 եւ 15 տարեկան էին։