«Ինձ ծաղիկներ չեմ ուզում, ինձ ապագա է պետք»՝ այս բառերը արտացոլում են բռնի կնության տրվող տասնյակ հազարավոր աղջիկների ցանկությունները։ ՄԱԿ–ում Սուրբ Վալենտինի օրը հիշեցնում են վաղ ամուսնությունների խնդրի մասին։

Դեռատի, հաճախ հազիվ 9 տարին բոլորած աղջիկների համար վաղ ամուսնությունը ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չի խոստանում։ Հակառակը, այն ահ է առաջացնում անծանոթ, հաճախ տարիքով շատ ավելի մեծ տղամարդու նկատմամբ։ Դա նշանակում է վերջ կրթությանը, վերջ իղձերին եւ լիակատար ենթարկայություն ամուսնուն։ Բացի այդ, վաղ ամուսնությունները, հաճախ, վերածվում են լուրջ հոգեբանական եւ առողջական խնդիրների։ Վաղ ամուսնությունը կարող է սպառնալ երիտասարդ մորը եւ երեխային, նույնիսկ նրանց մահվան պատճառ հանդիսանալ, աղջիկները նաեւ կարող են վարակվել մաշկային վարակներով եւ ՄԻԱՎ–ով։

ՄԱԿ–ի ագզաբնակչության հարցերով հիմնադրամի տվյալներով, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, առաջիկա տարիներին  ամուսնությանը ֆիզիկապես եւ հոգեպես անպատրաստ 70 միլիոն աղջիկներ կնության կտրվեն։