Այսօր՝ փետրվարի 14-ին «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները խոչընդոտել են Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործունեությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը փաստաբանին արգելել է կատարել իր գործառույթը եւ հանդիպել իր պաշտպանյալների հետ:
Նրան առաջարկել են կատարել խուզարկություն, սակայն փաստաբանը մերժել է, քանի որ դա ակնհայտ ապօրինի գործողություն է: Փաստաբանը իր պաշտպանյալի հետ իրավունք ունի նամակագրություն վարել, եւ դա համարվում է փաստաբանական գաղտնիք: Շուշանյանին այդպես էլ թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալներին:



























