Արդյունաբերկան ձկնորդության մեջ ներդրումների մշտական աճը գնալով ավելի քիչ արդյունքներ է տալիս։ Եթե համաշխարհային օվկիանոսին «շունչ քաշելու» հնարավորություն տրվի եւ նվազեցվեն արդյունաբերկան ձկնորդության ծավալները, ապա այս ոլորտը տարեկան շուրջ 83 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ կստանա, կարծում են Համաշխարհային բանկի վերլուծաբանները, հաղորդում է ՄԱԿ–ի Ռադիոն։
«Խորտակված միլիարդները» զեկույցում փորձագետները պնդում են, որ արդյունաբերական ձկնորսության ծավալների նվազումը կհանգեցնի ձկան պաշարների վերականգնմանը, եւ, որպես հետեւանք՝ ձկան որսը ծավալային և գնային առումով կավելանա։ Արդյունքում, կարծում են վերլուծաբանները, ձկնորսության ոլորտի տարեկան եկամտաբերությունը ներկայիս 3 միլիարդից կհասնի 83 միլիարդ դոլարի։
Հետազոտության հեղինակները նաեւ նշում են, որ սպառողները նույնպես ավելի շատ ծովամթերք կստանան, իսկ դա, ամենից զատ, թույլ կտա ամրապնդել շատ երկրների սննդային անվտանգությունը։



























