Հետխորհրդային տարածքի ամերիկյան փորձագետ Արիել Քոենը գործնականում ձախողված է անվանել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Ըստ Քոենի՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները մնացել են նույն մակարդակին, ինչ եղել են առնվազն երեք տարի առաջ:

«ԱՄՆ-ին չհաջողվեց հասնել նրան, որ կողմերը հրաժարվեն նախապայմաններից, որոնք խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Թուրք պաշտոնյաները մշտապես զուգահեռներ են տարել հայ-թուրքական գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության հետ՝ միանշանակ հայտարարելով, թե այդ գործընթացները կապված են եւ առանձին լուծել հնարավոր չէ»,- ասել է Քոենը Caucasus Times-ին տված հարցազրույցում:

Վաշինգտոննէլ հեռացվածություն ցուցաբերեց Ադրբեջանից երկար ժամանակ՝ ԱՄՆ դեսպան չնշանակելով այդ երկրում:

«Ընդ որում, Բաքվին վրդովեցրել էր Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի աջակցությունը»,- նշել է քաղաքագետը:

Քոենի կարծիքով՝ ձգտելով խաղաղարարության՝ Սպիտակ տունը պարզապես աչք փակեց Բաքու-Անկարա-Երեւան առանցքի բարդ փոխհարաբերությունների վրա: