Բելառուսական BelOil ընկերությունը պայմանագիր է կնքել Իրանի ազգային նավթային ընկերությունից (NIOC) 80 հազար տոննա նավթ գնելու մասին, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Սա Բելառուսի ու Իրանի միջեւ առաջին գործարքն է նավթի մատակարարումների մասին։ BelOil-ից ու NIOC -ից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։ Իրազեկ աղբյուրները հավաստիացնում են, որ տանկերներրի բեռնումը կարող է սկսվել փետրվարի 20-ին։ Լոգիստիկ մատակարարումները մինչեւ վերջ հասկանալի չեն, բայց հավանաբար իրանական նավթը սկզբում կտեղափոխվի Օդեսսայի նավահանգիստ, իսկ հետո երկաթգծով՝ Բելառուս։ Բելառուսը որոնում է նավթի այլընտրանքային աղբյուրներ՝ Ռուսաստանից մատակարարումների սահմանափակման ֆոնին։ 2016-ին ռուսական նավթը մասնակիորեն կարողացան փոխարինել ադրբեջանական SOCAR–ի 500 հազար տոննա նավթի մատակարարումները։ Բայց հունվարին այդ մատակարարումներ դադարել են, նշում է գործակալությունը։