ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը խախտելու համար Փհենյանը պետք է բախվի ավելի ուժեղ միջազգային արձագանքի։
Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արտգործնախարարներ Ֆումիո Կիշիդայի ու Յունգ Բյունգ–սեի հանդիպումից հետո։



























