Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է Վրաստանի կաթողիկոս- պատրիարք Իլիա երկրորդին բեռլինյան կլինիկայում, որտեղ նրան վիրահատել են, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Սահակաշվիլին կլինիկա էր եկել մոր հետ։ «Ես շատ ուրախ եմ, որ պատրիարքը իրեն լավ ու առույգ է զգում»,- ասել է Սահակաշվիլին։

Նշենք, որ այսօր պատրիարքին այցելել է նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Բեռլինյան կլինիկայում պատրիարքին լեղապարկի վիրահատություն են արել։ Իլիա երկրորդը անցած տարվա վերջին վիրուսային ինֆեկցիա էր տարել, որից լեղապարկը բորբոքվել էր։