Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան Բրյուսելում մինչեւ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»։

Սթոլթենբերգը վերահաստատել է ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սթոլթենբերգը կարեւորել է Սեւծովյան տարածաշրջանում ներկայության ուժեղացմանն ուղղված միջոցառումներին։ «Մենք Վրաստանի հետ աշխատում ենք Սեւծովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Եվ Վրաստանը, որպես սեւծովյան երկիր, իր ավանդն է ներդնում։ Մարտին կանցկացվի նիստ Վրաստանի մասնակցությամբ։ Մենք Վրաստանից տեղեկություններ կստանանք Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ ու Վրաստանին կծանոթացնենք իրավիճակի մեր գնահատականին»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը շատ հարցերի շուրջ է համագործակցում Վրաստանի հետ։

«Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Վրաստանի հետ, որը իրականացվում է մի շարք ուղղություններով։ Պետք է հիշել, որ ՆԱՏՕ-Վրաստան գործընկերային հարաբերությունները երկկողմանի երթեւեկությամբ փողոց է, այսինքն մենք աջակցում են մեկս մյուսին»։